չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախարար Թորոսյանը անրադարձել է Միքայել Մինասյանի մեդիա-կայսրությանը

Նախարար Թորոսյանը անրադարձել է Միքայել Մինասյանի մեդիա-կայսրությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խիստ զայրացրել է Արմնյուզ հեռուստաալիքով տարածվող իր բնորոշմամբ ապատեղեկատվությունը առողջապահական ոլորտի վերաբերյալ։

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է․ «Քիչ առաջ դիտեցի Արմնյուզ հեռուստաալիքի տարվա ամփոփումը առողջապահության մասով: Իհարկե դժվար է պատկերացնել ապատեղեկատվության նման խտացում մի քանի րոպեների մեջ, բայց կարծես թե կրտսեր Մինասյանի իր երբեմնի մեդիա-կայսրությանը տրված` ամեն գնով ինձ և մեր քաղաքականությունը վարկաբեկելու հրահանգը դեռ ուժի մեջ է, իսկ քսակը` լիքը: Ռեպորտաժ կոչվող «մեդիա-աղբին» ավելի մանրամասն և ըստ էության կանդրադառնանք հաջորդիվ:

Հ.Գ. Մինասյան ավագի գտնվելու, իսկ ավելի ճիշտ` թաքնվելու վայրի մասին ռեպորտաժ չի լինելու՞»։

  • Կիսվել: