երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նախագիծը պատվիրված է, պետբյուջեի միջոցները հատկացված են, հետո կհայտարարվի մրցույթ, կսկսվի շինարարությունը. Փաշինյանը՝ մետրոյի կառուցման մասին

Նախագիծը պատվիրված է, պետբյուջեի միջոցները հատկացված են, հետո կհայտարարվի մրցույթ, կսկսվի շինարարությունը. Փաշինյանը՝ մետրոյի կառուցման մասին

Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե մետրոյի կառուցման խոսոտումն անկատար մնաց:

«Ուզում եմ այդ տեսակի մասշտաբային աշխատանքը պատկերացնենք` ինչպես է կառուցվում. մետրոն կառուցվում է, բայց ցանկացած օբյեկտ, առավել ևս` այդ մասշտաբի, անցնում է գործընթացներ, առաջինը նախագիծ ունենալն է, պետբյուջեից նախագիծը պատվիրված է, այն մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինի, որից հետո արդեն շինարարության մրցույթը կհայտարարվի:

Հնարավոր չէ, որ մենք միանգամից քլունգն ու էքսկավատորը վերցնենք, գնանք, կառուցենք. նախագիծը պատվիրված է, պետբյուջեի միջոցները հատկացված են, հետո կհայտարարվի մրցույթ, կսկսվի շինարարությունը»,- ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: