երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

  • Կիսվել: