ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ երկիր ու ժողովուրդ. Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձը

Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ երկիր ու ժողովուրդ. Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: 

«Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի եւ գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ: Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին»,- գրել է Մանուկյանը:

  • Կիսվել: