երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Մեկնարկում են «Աջափնյակ» կայարանի կառուցման հաջորդ փուլի գործընթացները․ Ավինյան

Մեկնարկում են «Աջափնյակ» կայարանի կառուցման հաջորդ փուլի գործընթացները․ Ավինյան

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Առաջիկայում նախատեսվում է՝

ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,

ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,

շինարարության մրցույթի նախապատրաստում։

Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,- գրել է նա:

 

  • Կիսվել: