շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մտավորականների այցը Արցախ կազմակերպել է Հրանտ Բագրատյանը` իր իսկ միջոցներով

Մտավորականների այցը Արցախ կազմակերպել է Հրանտ Բագրատյանը` իր իսկ միջոցներով

Որոշ շրջանակների տարածած լուրերն այն մասին, թե «Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մտավորականների այց է կազմակերպում Արցախ, որի ամբողջ ծախսը հոգալու է ԱՀ կառավարությունը» չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին այցին մասնակցող մտավորականները, այցը կազմակերպել է ոչ թե Դեմկուսի նախագահը, այլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, այցի ծախսերն էլ հոգացել է ոչ թե ԱՀ կառավարությունը, այլ ամբողջությամբ հենց նույն Բագրատյանը:

Նշենք, որ մտավորականները արդեն Արցախում են, նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ, արդյունքները կամփոփվեն հաջորդիվ:

  • Կիսվել: