հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մշակվել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ

Մշակվել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ

Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ:
 
Ըստ այդմ՝ նախատեսվում է․
 
Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզաառողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։
 
Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։

  • Կիսվել: