հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին

Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին

Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպման նպատակն էր քննարկել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանում» գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։

Պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։

Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։

  • Կիսվել: