ՄԱԿ-ը դատապարտել է Արևմտյան ափին դիվանագետների ուղղությամբ Իսրայելի կրակոցները
Այդ դիվանագետների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցների վրա, կրակել են։ Արդյոք դրանք նախազգուշական կրակոցներ էին, թե ոչ, ամեն դեպքում դա անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Միանգամայն պարզ է, որ իրենց աշխատանքը կատարող դիվանագետները երբեք չպետք է ենթարկվեն գնդակոծության կամ որևէ հարձակման», - նշել է նա։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը իսրայելական կողմին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի «այսուհետ նման միջադեպեր տեղի չունենան»։
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորները սկսել էին օդ կրակել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում օտարերկրյա դիվանագետների շրջայցի ժամանակ։