շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաթոյանը 2-րդ անգամ է մանրամասնել սոցփաթեթի շահառուների հետ կապված օրենքի կարգավորումները

Բաթոյանը 2-րդ անգամ է մանրամասնել սոցփաթեթի շահառուների հետ կապված օրենքի կարգավորումները

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում երկրորդ անգամ է անդրադարձել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքին, որով սոցփաթեթի շահառու՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը ընդլայնվելու է: Ըստ Բաթոյանի՝ մանրամասնելու անհրաժեշտությունն առաջացել էավելի վաղ արված գրառումը: 

«Հարգելի’ քաղաքացիներ,

Նախորդ գրառման արյունքում սոցիալական փաթեթի հետ կապված տարբեր հարցեր են առաջացել, ուստի ուզում եմ հիշեցնել՝

 

փաթեթի շահառու են ոչ միայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, այլ նաև՝

դպրոցի աշխատակիցներ (ուսուցիչ, տնտեսվար, պահակ և այլն),

գրադարանների, թանգարանների, թատրոնների աշխատակիցներ, համերգային կազմակերպությունների աշխատողներ,

մետրոպոլիտենի, ատոմակայանի աշխատողներ, երեխաների, տարեցների տուն-ինտերնատների, սոցիալական հոգածության կենտրոնների ախատողներ (դայակ, դաստիարակ, սանիտար, բժիշկ, բուժքույր և այլն)։

Պարզապես իրավական կարգավորումները՝

մի խմբի համար ամրագրված են օրենքով («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք),

մյուս խմբի համար՝ ՀՀ կառավարության 1691 որոշմամբ:

Առաջիկայում կառավարության համապատասխան որոշումը ևս կփոփոխի և բոլոր շահառուները միաժամանակ հնարավորություն կստանան օգտվելու սոցփաթեթի բոլոր ուղղություններից», գրել էր Բաթոյանը:

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ օրենքը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

  • Կիսվել: