հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն

Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։

«Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որի շնորհիվ հայրենիք են վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում՝ ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

  • Կիսվել: