կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո որևէ ֆորմատով շփում չի եղել․ Դավթյանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հանդիպման մասին

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո որևէ ֆորմատով շփում չի եղել․ Դավթյանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հանդիպման մասին

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո, որևէ հանդիպում, որևէ ֆորմատով շփում չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:

"Եթե նման բան լինի, տեղյակ կպահենք",- հավելեց դատախազը:

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:

  • Կիսվել: