երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Ծառուկյանի որդին թիկնապահներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը. դատախազ

Ծառուկյանի որդին թիկնապահներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը. դատախազ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավագ որդու մասնակցությամբ ամիսներ առաջ խաղատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել գործը հսկող դատախազը: Պարզվում է՝ վիճաբանության և կրակոցների պատճառը եղել են խաղադրույքներն ու պարտությունը:

Հիշեցնեմ, Ծառուկյանի որդին հետախուզվում է: Փաստաբանները պնդում են, որ նա գործուղման է մեկնել, իսկ իրավապահները՝ որ նա փախուստի է դիմել:

Մանրամասները՝ Հանրային ՀԸ-ի ռեպորտաժում.

  • Կիսվել: