Մոսկվայում մարդիկ խուճապահար գնում են բոլոր ապրանքները․ IKEA-ն ժամանակավորապես փակում է իր խանութները ՌԴ-ում (տեսանյութ)
Կահույքի արտադրության աշխարհի խոշորագույն IKEA շվեդական ընկերությունը փակում է իր խանութները Ռուսաստանում և դադարեցնում մատակարարումները Ռուսաստան և Բելառուս՝ միանալով Ռուսաստանի դեմ գործող արևմտյան պատժամիջոցներին, հայտնում է Reuters-ը։
IKEA-ի խանութների սեփականատեր Ingka Group-ի մանրածախ առևտրի մենեջերը Reuters գործակալությանը հայտնել է, որ այս ֆինանսական տարում սպասվում է գների միջինում 12% աճ կանխատեսվող 9%-ի փոխարեն։ Դա կապված է հումքի արժեքի բարձրացման և մատակարարման շղթայում խաթարումների հետ։