ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում բերման են ենթարկվել սոցցանցի գրառումների համար մարդկանց ծեծող ադրբեջանցիներ

Մոսկվայում բերման են ենթարկվել սոցցանցի գրառումների համար մարդկանց ծեծող ադրբեջանցիներ

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել Բայրամովին Ռագիբ Նիզամօղլուին՝ «Հանուն ընդհանուր ժողովրդի» ուժային խմբավորման ենթադրյալ ղեկավարին, և Աղաև Ռոման Մաթլաբօղլուին: Երկուսն էլ մեղադրվում են խուլիգանության հոդվածով, գրում է Readovka-ն:

Գործով զբաղվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնական վարչական շրջանի ՆԳ բաժնի հետաքննչական վարչությունը:

Ձերբակալվածներից մեկը՝ լրագրող Ռոման Աղաևը, պատգամավորի օգնական է («Արդար Ռուսաստանից»): Բայրամովը, մինչ վերջերս, Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ակտիվ անդամ էր:

Ծեծի տեսանյութերից մեկը՝ այստեղ:

  • Կիսվել: