ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել

Մոսկովյան օդանավակայաններում դեկտեմբերի 25-ին չեղարկվել կամ հետաձգվել է 44 չվերթ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Տեղական ժամանակով 13:15-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել է 17 չվերթ, չեղարկվել 4-ը:

Դոմոդեդովոյում հետաձգվել է 16 չվերթ, չեղարկվել 2-ը: 

Շերեմետևոյում երեք չվերթ է հետաձգվել, երկուսը` չեղարկվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 25-ին սպասվում է ամպամածություն, ձյուն, ձնաբուք և մերկասառույց:

  • Կիսվել: