ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվա վերադարձավ ՀՀ մի քանի կենտրոններում աշխատած ռուսաստանցի կամավոր բժիշկների խումբը

Մոսկվա վերադարձավ ՀՀ մի քանի կենտրոններում աշխատած ռուսաստանցի կամավոր բժիշկների խումբը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ռուսաստանցի կամավոր բժիշկների խումբը, որը աշխատել է ՀՀ մի քանի կենտրոններում, վերադարձել է Մոսկվա:

Բժիշկը լուսանկար է հրապարակել և կից գրել. ՛՛Մոսկվա վերադարձավ մեր ռուսաստանցի կամավոր բժիշկների խումբը, որը հասցրեց աշխատել Հայաստանի մի քանի կենտրոններում։

Ուզում եմ հատուկ նշել, որ բոլոր մասնագետները հենց կորոնավիրուսային հիվանդների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող բժիշկներ են, որոնք Հայաստան ժամանեցին ու աշխատեցին բացառապես կամավորության հիմունքներով՛՛:

  • Կիսվել: