երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները վերականգնվել են. «Ուրալյան ավիաուղիներ»

Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները վերականգնվել են. «Ուրալյան ավիաուղիներ»

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթները:
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,-տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: