ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով ՀՀ կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները

Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով ՀՀ կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները

Վաղը՝ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչք կիրականացնի «Ռեդ Վինգս» ընկերությունը: Այն կկայանա ժամը 18։00-ին։

Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այդ չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 8-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։

Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի է։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ըստ դեսպանության, մեկնողների հաշվառումը կմեկնարկի հունիսի 8-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

  • Կիսվել: