Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 31-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Տիգրան Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: