երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակիցների կողմից սաներին բռնության ենթարկելու մասին պատմող տեսանյութի վերաբերյալ

ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակիցների կողմից սաներին բռնության ենթարկելու մասին պատմող տեսանյութի վերաբերյալ

Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

  • Կիսվել: