Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում
Ռուսական Red Wings ավիաընկերության Հայաստան թռչող ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին գրում է Aviaincident Telegram ալիքը։
Միներալնիե Վոդիից Երևան մեկնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հետ անսպասելի դեպք է տեղի ունեցել։ Նշվում է, որ անձնակազմը հայտնել է մակափչմանն առնչվող խնդրի մասին։
Աղբյուրի համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան։ Արդյունքում ինքնաթիռը, որում եղել են ուղևորներ, վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում։
Վայրէջքը բարեհաջող է անցել, ոչ ոք չի տուժել։