երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ կստանան նաև աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ կստանան նաև աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ կստանան նաև աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Որ լրիվ պարզ լինի. 2020 հուլիսի 1-ից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ (26.500 ՀՀ դրամ 18.000-ի փոխարեն) կստանան ՆԱԵՒ աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում։

Իսկ եթե մայրը գյուղական վայրում նաև աշխատանք ունի, ապա երեխայի խնամքի նպաստը մինչև նրա 2 տարեկան լրանալը կլինի կրկնակի՝ ամսական 53.000 ՀՀ դրամ։
 
Հավելեմ նաև, որ հուլիսի 1 ժամկետը վերաբերում է նպաստի բարձրացման օրվան և տարածվելու է այդ պահին բոլոր շահառուների վրա, որոնք ստանում նպաստը»,- գրել է նա։

  • Կիսվել: