«Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողով․ ուղիղ
Երևանում այսօր՝ հունիսի 20–ին, մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով միջազգային համաժողովը։ Այն անցկացվում է արդեն երրորդ անգամ։
Համաժողովին մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Վերջինս նշել է, որ այս համաժողովը ևս մեկ հնարավորություն է քննարկելու ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները։