երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ ամբիոնից խոսելիս  պարբերաբար ժպտալու մասին․Մի քիչ հուզվել էի, առաջին անգամն էր

Հակոբ Սիմիդյանը՝ ԱԺ ամբիոնից խոսելիս պարբերաբար ժպտալու մասին․Մի քիչ հուզվել էի, առաջին անգամն էր

Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ, առաջին անգամն էր՝ զեկուցում էի, մի փոքր հուզվել էի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից նախագիծ ներկայացնելիս պարբերաբար ժպտում և դժվարությամբ կարդում տեքստը:

«Շատ տարատեսակ մեկնաբանություններ արվեցին, որոնք անհասկանալի էին, թե ինչու։ Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց, ցավոք սրտի, եղան տարատեսակ մեկնաբանություններ»,-ասաց նա։

Հակոբ Սիմիդյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել, ընդգծեց, որ իր պաշտոնավարման 100 օրն էլ չի լրացել։

«Կաշխատեմ, ձեզ հետ կշփվեմ, կտաք ձեր հարցերը, ես կպատասխանեմ»,-եզրափակեց նա։ 

  • Կիսվել: