Արարատի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Արարատի մարզի Աբովյան, Բարձրաշեն, Լանջազատ, Ջրաշեն բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից աճուրդ-վաճառքներով գյուղատնտեսական վարելահողեր, արոտավայրեր և այլ հողատեսքեր օտարելու փաստով։
Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ այդ քայլով պետությանն անզգուշությամբ էական վնաս է պատճառվել։
Պարզվել է նաև, որ 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-330-Ն օրենքի ընդունումից հետո ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով է նշված բնակավայրերի վարչական շրջանների ղեկավարների կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ էական վնաս պատճառվել։



