երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրի լուծման մասին

Մհեր Գրիգորյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրի լուծման մասին

ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին:

Նրա խոսքով, խնդիրն իրոք բարդ է և վերաբերում է ոչ միայն Հայաստանին։

«Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ԵԱՏՄ հարթակն է։ Միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵԱՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցն օրակարգային է, այն կքննարկվի նաև վաղը, և ես կարծում եմ՝ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,- ընդգծեց փոխվարչապետը։

Ըստ նրա, ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում և նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ որոշակի թեստերի փոխճանաչման գործընթաց իրականացվի:

«Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացվի, և այդ իմաստով պետք է լինելու թվայնացված հավելված։ Աշխատանքներն ինտենսիվ իրականացվում են: Հույս ունենք՝ մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով արդեն կաշխատի»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: