ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել

«Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 4-ին` ժամը 20։16-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասսայե տարաների պահեստ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասսայե արկղեր (մոտ 500 քմ տարածքում):

  • Կիսվել: