հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մետրոպոլիտենի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Մետրոպոլիտենի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։

«Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: