Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևոր դասը և ժողովուրդը զորակցում են Վեհափառին
Սփյուռքի Հայոց թեմերը շարունակում են իրենց զորակցությունը հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։ Այս անգամ համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Հարավային Ամերիկայի հայոց թեմերը:
«Հարաւային Ամերիկայի Հայոց Թեմերու առաջնորդները, ողջ հոգեւոր դասը, Ազգային Եկեղեցական Կենդրոնական վարչութիւները, թեմական խորհուրդներու անդամները եւ հաւատացեալ ժողովուրդը անվերապահ զօրակցութիւն կը յայտնէն Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին:
«Երկար կեանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հօր.
Տէր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,-ասված է հայտարարության մեջ: