շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել․ 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են (տեսանյութ)

Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել․ 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։

Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվել, բերման ենթարկվել ու խուզարկվել է։ Նրա մոտ մեթամֆետամին է եղել։ Այնուհետև հայտնաբերվել է 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: