երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեսրոպ վարդապետ Պարսամյանը Գևորգյան ճեմարանի տեսուչ է նշանակվել,կաթողիկոսն ընդունել է նրան

Մեսրոպ վարդապետ Պարսամյանը Գևորգյան ճեմարանի տեսուչ է նշանակվել,կաթողիկոսն ընդունել է նրան

Օգոստոսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, ով օրերս պիտի հոգևոր սպասավորության  մեկնի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ 

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Հայր Սուրբին համավարակի դժվարին ժամանակաշրջանում Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց բարի ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ նույն ոգով ու նախանձախնդրությամբ պիտի շարունակի իր հոգևոր սպասավորությունն ի պայծառություն Հայոց Եկեղեցու։ 

Որպես գնահատանք Վեհափառ Հայրապետը Մեսրոպ վարդապետին ընծայեց վարդպետական լանջախաչ:

  • Կիսվել: