ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Toyota-ն, կա վիրավոր

Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Toyota-ն, կա վիրավոր

Այսօր` մարտի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկսառույցն է եղել:

  • Կիսվել: