երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները

ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները

ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները:  

«Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,-հրապարակումները մեկնաբանելու վերաբերյալ հարցին ի պատասխան նշեցին ՀՀ կառավարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր․ «Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը:

Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է»։

  • Կիսվել: