շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Mercedes դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձրավոլտ էլեկտրասյան մեջ՝ զոհի դին դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

Mercedes դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձրավոլտ էլեկտրասյան մեջ՝ զոհի դին դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձրավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:

  • Կիսվել: