«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Մրցանակաբաշխությունն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի հունվարի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերությամբ և իմ ֆեյսբուքյան էջով՛՛,-գրել է նա: