շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեր թենիս պարապողների համար կրկնակի դրա չափով թենիսի կորտեր պետք է կառուցենք Երեւանում․ Ավինյան

Մեր թենիս պարապողների համար կրկնակի դրա չափով թենիսի կորտեր պետք է կառուցենք Երեւանում․ Ավինյան

Ես դեռ չեմ տեսել, որ որեւէ մի ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար եւ չպահանջի էական բիզնես կոմպոնենտ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանի օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում «Արարատ» ակումբի թենիսի կորտերը քանդելու նախաձեռնությանը:

«Սա սոցիալական ծրագիր է: Յուրաքանչյուր մարդ, որ մի փոքր հասկանում է նման գործընթացներից, պետք է նաեւ փաստի, որ սա կարեւոր սոցիալական ծրագիր է: Երեւանում շատ քիչ կհանդիպենք ծրագրերի, որ որոշակի բիզնես ընկերություն պատրաստ է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնել եւ մեծ գումարներ ներդնել հանրային տարածքներ վերականգնելու համար, որոշակի հասարակական տարածքներ ներառելով, որպեսզի հետագա սպասարկումն իրականացվի այդ հանրային տարածքների: Նման ծրագրերը ողջունելի են:

Ավինյանը հավելեց, որ բոլոր այն մեղադրանքները, որ հնչում են մեր հասցեին, պետք է ընդունել ի գիտություն. «Պետք է գալ այն հիմնական նպատակադրումից՝ հանրային տարածքների վերադարձ հանրությանը: Սա ճիշտ ծրագիր է: Թենիսի կորտերի հարցը մենք կլուծենք: Հենց հիմա կֆիքսենք հանձնարարական շինբարեկարգության վարչությանը, որպեսզի բացի նրանից, որ «Արարատ» ակումբը վերանորոգում ենք, մեր թենիս պարապողների համար կրկնակի դրա չափով թենիսի կորտեր պետք է կառուցենք Երեւանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am-ը հայտնել էր, որ թենիսի կորտերի տարածքը առանց մրցույթի տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը: Շատերի կարծիքով սա, ըստ էության, կոռուպցիայի դրսեւորում է:

  • Կիսվել: