ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեր այդ բոլոր քաղաքացիներն ուղիղ թիրախի տակ են. Արսեն Թորոսյան

Մեր այդ բոլոր քաղաքացիներն ուղիղ թիրախի տակ են. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հակահամաճարակային կանոնները չպահպանելու հետևանքով ոչ միայն ինքներս մեզ, այլև այլոց վնասելու հավանականությանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի տարեց։ Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացի։

Մեր այդ բոլոր քաղաքացիներն ուղիղ թիրախի տակ են և մեր վարքագծի դրսևորումները՝ փողոցում ձեռքով բարևելը, ողջագուրվելը, իրար մոտ կանգնելը, վարակը կարող են տանել տուն՝ վնասելով մեր ընտանիքներին և հարազատներին՛՛։

  • Կիսվել: