շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեքենայում հրդեհ է բռնկվել. 52-ամյա ուղևորը մահացել է

Մեքենայում հրդեհ է բռնկվել. 52-ամյա ուղևորը մահացել է

Փետրվարի 9-ին, ժամը 08:20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:

Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն, հայտնում են Ոստիկանությունից:

  • Կիսվել: