երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մենք ժողովրդի հայր լինելու հավակնություն չունենք. Փաշինյան

Մենք ժողովրդի հայր լինելու հավակնություն չունենք. Փաշինյան

««Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսն առաջարկելուց հետո մեկնաբանություններ են եղել, թե կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի կամ կառավարության ղեկավարը կստանա ժողովրդի հոր կարգավիճակ»,- այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը հավելեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն, ընտանիքում գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել։ Մենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով։ Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, քանի որ ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք  սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունը իրականացնենք մաքսիմալ անկեղծ, ազնիվ, արդյունավետ ու մինչև վերջ», - նշեց վարչապետը:

 

  • Կիսվել: