հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Մենք վտանգավո՞ր ենք երկրի համար. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առաջ

Մենք վտանգավո՞ր ենք երկրի համար. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առաջ

Հայաստանից Ռուսաստան չեղարկված թռիչքից տուժած քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ դեսպանատան մոտ:

Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել  «Զվարթնոց» օդանավակայանում` քանի որ նրանց թռիքչը չէր կայացել:

Բողոքող քաղաքացիներից մեկն ասաց, որ պատկան մարմինները երեկ «հանցագործություն» են արել, քանի  որ երեկ թռիչք է պլանավորված եղել, սակայն թռիքչը չի կայացել, եւ իրենք պահանջում են, որ այդ որոշումը կայացնողը պատասխանատվություն վերցնի կատարվածի համար:

Մեկ ուրիշն էլ նշեց. «Մենք  Ռուսաստանի քաղաքացիներ ենք, այստեղ մարդիկ են, որոնք Ռուսաստանում ընտանիքներ ունեն, բիզնես ունեն, ուղղակի պետք է վերադառնան եւ չեն կարողանում, որովհետեւ մի պաշտոնյա այդպես է որոշել: Ինչո՞ւ եք ռուսաստանցիների հետ նման կերպ վարվում, միայն մեզ ուղարկեք, մենք բոլոր հարցերը կլուծեք: Այսօր հայտարարություն ստացանք, որ Փաշինյանը իր քաղաքացիներին ապրիլի 6-ին Հայաստան է բերում, իսկ Ռուսաստանը այստեղ է թողնում իր քաղաքացիներին, այսինքն հակաժողովրդավարակա՞ն է Ռուսաստանը, ի՞նչ է կատարվում, մենք վտանգավո՞ր ենք երկրի համար»: Նա հավելեց նաեւ, որ շուրջ 200 քաղաքացիներ այսօր կանգնած են այս խնդրի առաջ:

Քաղաքացիները նշեցին, որ եթե ՌԴ կառավարությունը իրենց չպատասխանի, ապա կդիմեն նախագահին:

  • Կիսվել: