հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ՛՛հաշվեհարդար՛՛ տեսնում հայկական ծիրանի հետ, իսկ մյուսներում՝ թե ինչպես են հայերը Ռուսաստանում հերթի մեջ կանգնած հյուրասիրություն կազմակերպում, երգում ու պարում:

Լուսանկարներին կից՝ Սիմոնյանը գրել է. ՛՛Մեզ հետ ուժի ու հեգնանքի լեզվով չխոսեք:

Մենք Արարատն ենք պահում, մենք մեր մեջ մարդկության պատմությունն ենք տանում: Աշխարհի ամեն քաղաքում պատուհանից Հայ կտեսնեք, ծիրանի դուդուկներ կնվագենք, դհոլներ կզարկենք, սեղան կփռենք` լավաշ, պանիր ու խաղող կդնենք, և ձեզ ու դարերին անցյալում կթողնենք:
Մենք պայմանագիր ունենք Աստծո հետ, մենք Հայ ենք՛՛:

Նշենք, որ InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին, ու վերջիններս թույլ չեն տալիս՝ ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում։

Նշենք նաև, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

 

  • Կիսվել: