կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին. Զարեհ Սինանյան

Մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին. Զարեհ Սինանյան

Հայաստանը շահագրգռված է սփյուռքում հայագիտական ​​կենտրոնների պահպանմամբ, սակայն նրա հնարավորությունները սահմանափակ են։ Այս մասին այսօր ամփոփեիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ միաժամանակ պետությունը պետք է պատրաստի որակավորված հայագետների, թուրքագետների, ադրբեջանագետների, որոնք նույնպես կաշխատեն արտերկրում։ 

«Ինձ մտահոգում է այն, որ մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին։ Մենք պետք է ճանաչենք նրանց, որպեսզի հասկանանք՝ ինչպես պայքարել նրանց դեմ։ Մենք նրանց հետ ապրում ենք 11-րդ դարից, բայց դեռ չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք։ Մինչ այժմ մենք դա չենք արել եւ դրա պատճառով անընդհատ հարվածներ ենք ստանում նրանցից»,-ասաց Սինանյանը։

Առաջնահերթ խնդիրներից, ըստ նրա, սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելն է. «Այս առումով երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափար կա։ Կան նաեւ այլ լուծումներ։ Այս ամենի շուրջ պետք է քննարկում անցկացնել»:

  • Կիսվել: