ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սխալ հաշվարկ. թշնամուն թվում էր, թե Իրանը կփլուզվի. Մոջթաբա Խամենեի

Սխալ հաշվարկ. թշնամուն թվում էր, թե Իրանը կփլուզվի. Մոջթաբա Խամենեի

Սխալ հաշվարկի պատճառով թշնամուն թվում էր, թե պատերազմի սկսվելուց մեկ-երկու օր անց կհասնի նրան, որ Իրանը կփլուզվի։ Սակայն, ժողովրդի աչալրջության և զինվորների աննախադեպ քաջության շնորհիվ, թշնամու ճամբարում անճարականության և հուսալքության նշաններ են ի հայտ եկել։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին պատրանք ուներ, թե Գերագույն առաջնորդին և զինվորական հրամանատարներին սպանելով՝ մեր ժողովրդի մեջ վախ և հուսահատություն կսերմանի, կստիպի նրան հանձնվել և կիրականացնի Իրանին գերիշխելու իր երազանքը, այնուհետև կմասնատի երկիրը։

Սակայն ժողովուրդը ամբողջ երկրով մեկ ձգվող լայն պաշտպանական գիծ և հզոր ամրություններ ստեղծեց՝ այդպիսով թշնամուն ջախջախիչ հարված հասցնելով, այնքան ուժեղ հարված, որ թշնամին սկսեց իրարամերժ հայտարարություններ անել, ինչը ցույց է տալիս իրավիճակի ընկալման բացակայությունը և թուլությունը»:

  • Կիսվել: