շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք Երևանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են Սնուփ Դոգգին հրավիրել Հայաստան

Մենք Երևանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են Սնուփ Դոգգին հրավիրել Հայաստան

Մենք Երեւանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգգի համերգը: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան ու Երեւան: Մենք ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, իսկ որեւէ մեկը վիճակագրություն արե՞լ է, թե Հայաստան բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի:

Այո՛, նաեւ դրա համար ենք բերում, որ երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցցանցերում: Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրում է, կա, ու զարգանում է՛՛:

  • Կիսվել: