հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք 1915 թիվ ենք տեսել, չենք կարող եւս մեկ աղետի առաջ հայտնվել. Հրանտ Բագրատյան

Մենք 1915 թիվ ենք տեսել, չենք կարող եւս մեկ աղետի առաջ հայտնվել. Հրանտ Բագրատյան

Կորոնավիրուսի առումով մենք հայտնվել ենք աշխարհի 15՝ վատագույն վիճակում գտնվող երկրների ցուցակում։  Այս մասին PRESSING հեղինակային ծրագրի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շինարարություն են անում, մտել եմ, ասում եմ՝ էս ինչ եք անում, ինչո՞ւ դիմակ չեք կրում, ասում են՝ առողջապահության նախարարությունն է ասում՝ դա չի օգնում, առողջապահության նախարարությունը գլուխը պատին է տալիս։ Մարդը չունի ինտելեկտ, այնպես են խոսում, կարծես իրենք համաճարակաբանից ավելի լավ գիտեն ամեն ինչ։

Ռուսաստանում ու Բելառուսում հիվանդների թիվը մեծ է, բայց այնտեղ տասնյակ հազարներով են թեստավորում, եթե այստեղ շատ թեստավորեն, շատ ավելին կլինի վարակվածների թիվը։ Խայտառակ ձեւով երկիրը տանում են դեպի․․․ Եվ առողջապահության նախարարը, որն իմ կարծիքով, որեւէ բանի ընդունակ չէ, պատասխանատվությունը գցում է վրայից»։

Բագրատյանի խոսքով՝ «մեզ փրկեց, որ ԲՑԺ ենք անում, նաեւ վիտամին d-ն, որը հայերի սննդամթերքի մեջ ավելի շատ է։ Իսկ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Իսպանիայի տունը քանդեցին ծերանոցները, մարդիկ այնտեղ ծերանալիս տեղափոխվում են ծերանոց»։

Նա նաեւ նշեց, որ կորոնավիրուսը բնական վիրուս է, արհեստական ճանապարհով չէ ստեղծվել: Ամեն դեպքում՝ Բագրատյանը բնակչությանը կոչ արեց դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը

Նախկին վարչապետի խոսքով՝ վարչապետի՝ բնակչության մեջ զբոսնելով լայվ անելը, տիկնոջ բուկլետ բաժանելն առանց դիմակի՝ ցածր ինտելեկտի նշան է։

 «Մենք 1915 թիվ ենք տեսել, չենք կարող եւս մեկ աղետի առաջ հայտնվել»,-նշեց նա:

 

  • Կիսվել: