շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Տոնոյան

Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Տոնոյան

Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ  Զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ չկան, հաստատված նոր դեպքեր ևս չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

  • Կիսվել: