ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկում է ԲարՔեմփ Երևանը

Մեկնարկում է ԲարՔեմփ Երևանը

Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: Տարիներ շարունակ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հարյուրավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Կովիդյան սահմանափակումներից հետո առաջին անգամ միջոցառմանը մի շարք արտասահմանյան հյուրեր են հրավիրվել, որոնք կներկայացնեն բազմազան թեմաներ՝ աշխատաշուկայի ապագայից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, մինչև բժշկական տեխնոլոգիաներ և փաստերի ստուգում։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին սպասվում են վարպետության դասեր նաև հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ընկերություններ:

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփ Երևանի ոսկե hովանավորներն են CodeSignal, Dexatel, ZERØ, Zoomerang ընկերությունները, հատուկ գործընկերն է SoftConstruct-ը, իսկ միջոցառման տեխնիկական աջակիցը մեր երկարամյա գործընկեր Ucom ընկերությունն է։

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ https://barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` հասցեներով։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn22:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

  • Կիսվել: