ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել են Քարինջ տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Քարինջ տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են /Հ-70/- Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ճանապարհը սկսվում է Լոռու մարզով անցնող Հ-70 հանրապետական նշանակության ճանապարհի 4-րդ կիլոմետրից և հասնում մինչև Քարինջ բնակավայր։ 3.5կմ երկարությամբ ճանապարհի ծածկն ամբողջովին քայքայված էր, դժվարանցանելի, տասնամյակներ շարունակ չէր նորոգվել։

Այժմ կատարվում են քանդման աշխատանքներ, հողային հանույթ։ Հիմնանորոգման շրջանակներում վերականգնվելու է հողոյին պաստառը, տեղադրվելու է նոր ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվելու են նաև մոտքերը, իջատեղերը, մայթերը, ջրահեռացման համակարգը, կատարվելու են ճանապարհի կահավորման աշխատանքներ։

Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: