ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Նորամարգ-Հովտաշեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման ծրագրով մեկնարկել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։

Ավտոճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում և հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացման, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։

Ճանապարհի վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։

 

  • Կիսվել: